Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, ԵՄ-ն պատրաստ է բարձր մակարդակի միջնորդներ ապահովել Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության բանակցություններում՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին հայտարարել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

 

«Մենք քննարկել ենք իրավիճակն Ուկրաինայում: Գլխավորը ճգնաժամի լուծման իրական քայլերն են: Ես նշել եմ, որ առաջին հերթին խորհրդարանը պետք է ընդունի ակտ 2004-ի Սահմանադրության վերադարձման մասին: Դա թույլ կտա մենաշնորհից զրկել իշխանությանը»,- ասել է Կլիչկոն: