Իրան նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր երկիրը հնարավոր ամեն ինչ կանի իր միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

 

«Իրանն արդեն ցույց Է տվել, որ իր ծրագիրը խաղաղ նպատակներ Է հետապնդում: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք միջազգային միջնորդների «վեցյակի» հետ եզրափակիչ պայմանագիր կնքելու համար»,-ասել Է Իրանի նախագահը, որն այցով գտնվում Է Թուրքիայում:

 

Ռոուհանիի հայտարարությունը հնչել Է Իրանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների ֆոնի վրա, որոնք այսօր ավարտվում են Ժնեւում: Այդ կոնսուլտացիաներն ընթանում են «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա եւ Գերմանիա) բանակցությունների հերթական փուլի նախաշեմին, որը նշանակված Է հունիսի 16-ին Վիեննայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: