Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ կարգ ու կանոն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգ ու հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են։ Նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվում են երկրների միջև»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի այդ թեման քննարկել «հայկական կողմի հետ»։