Եվրամիությունը ճանաչում Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից հեռացնելու մասին Գերագույն ռադայի որոշումը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվիե Բային, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Ինչ վերաբերում Է Յանուկովիչի կարգավիճակին. ինստիտուտը՝ ժողովրդավարական օրինականության երաշխավորը, որոշում Է կայացրել: Մենք հարգում ենք Ուկրաինայի խորհրդարանի ընդունած որոշումները»,- ասել Է Բային՝ պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությունում Յանուկովիչին համարում են արդյոք Ուկրաինայի նախագահ:
Ավելի ուշ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվիե Բային հայտարարել Է, որ Եվրամիությունն ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջը բանակցություններ կվարի սոսկ Ուկրաինայի նոր կառավարության հետ, որը կկազմվի նախագահական ընտրություններից հետո: