Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ուկրաինայի երկարաժամկետ սուվերեն ռեյտինգը նվազեցրել Է մինչեւ “Ca”, կանխատեսումը նախկինի պես բացասական Է: Այս վարկանիշով պարտքի հանձնառությունները համարվում են բարձրսպեկուլյատիվ եւ մոտ պարտազանցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Գործակալության հաղորդագրության մեջ ասված Է, որ վարկանիշի իջեցման հանգուցային պատճառ Է դարձել երկրի արտաքին մասնավոր վարկատուների մոտ Էական վնասերի հայտնվելու հավանականությունը՝ թողարկվող եվրապարտատոմսերի մեծ մասը վերաձեւակերպելու կառավարության պլանի պատճառով, ինչի հետեւանքով մասնավոր վարկատուներն զգալի վնասներ կկրեն:

 

Պարտքերի վերաձեւակերպման պլանը ԱՄՀ-ի կողմից հավանության Է արժանացել մարտի 11-ին: Թեեւ վերաձեւակերպման կոնկրետ մանրամասների շուրջը բանակցությունները նոր են միայն սկսվել, Moody’s-ը կարծում Է, որ պետական պարտքի գծով պարտազանցման հավանականությունը հասնում Է 100 տոկոսի:

 

Moody’s-ում կարծում են, որ Ուկրաինայի պարտքի մակարդակը կմնա բարձր, չնայած վերաձեւակերպանը եւ բարենորոգումների իրականացման պլաններին, եւ, համապատասխանաբար, կանխատեսումը մնում Է բացասական: