Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունը իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba2-ից Ba3: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի:

 

Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից մինչև Baa3, արտարժույթով պարտատոմսերի առաստաղը' Ba1-ից Ba2, իսկ արտարժութային ավանդների առաստաղը' B1-ից Ba3: Կարճաժամկետ արտարժութային պարատտոսմերի և ավանդների առաստաղը մնացել է նույն' NP մակարդակին:

 

Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը' պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը: