Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Բելառուսի էմիտենտի սուվերեն և չապահովված պարտքի վարկանիշներն իջեցրել է «B3»-ից «Caa1»-ի: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:

 

 

Կանխատեսումը «բացասական» է: Այդկերպ՝ Moody’s-ն ավարտել է երկրի վարկանիշների վերանայումը' նվազման հնարավորությամբ:

 

 

Բացի այդ, գործակալությունը նվազեցրել է Բելառուսի արտարժութային պարտքի վարկանիշի առաստաղը «B3/NP»-ից «Caa1/NP»-ի, ազգային արժույթով պարտավորությունների և դեպոզիտների վարկանիշների առաստաղը «B1»-ից «B3»-ի և արտարժույթով դեպոզիտների վարկանիշի առաստաղը «Caa1/NP»-ից «Caa1/NP»-ի:

 

 

«Բացասական կանխատեսումն արտացոլում է Moody’s-ի կարծիքը, որ Բելառուսի դիրքն արտաքին վճարումների հարցում, հավանաբար, կշարունակի վատթարանալ, ինչն իր հերթին կարող է զգալիորեն թուլացնել երկրի հնարավորությունը 2015 թվականից հետո իր պարտքային պարտավորություններն արտարժույթով սպասարկելու վերաբերյալ»,- ասված է Moody’s-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: