Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը Ղազախստանի երկարաժամկետ ռեյտինգը "BBB+"-ից իջեցրել Է մինչեւ "BBB" ՝ նշելով նավթի գների անկման բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա, վարկանիշի կանխատեսումը «բացասական» Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Գործակալությունը կանխատեսում Է, որ 2015 թվականին Ղազախստանի համախառն ներքին արդյունքի աճի տեմպը կդանդաղի մինչեւ 1,5 տոկոս: