S&P միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի սուվերեն վարկային ռեյտինգի իջեցումը BBB-ից մինչև BBB-, բացատրել է 2014 թվականի առաջին եռամսյակում երկրից կապիտալի արտահոսքով և արտաքին ֆինանսական շուկաներում ֆինանսավորման ներգրավման հնարավորությունների կրճատմամբ: Այս մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի տնտեսությունից ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղային կապիտալի լրացուցիչ էական արտահոսքի՝ խարխլելով աճի առանց այդ էլ թույլ հեռանկարները»,- նշել է S&P-ն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: