Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի Bank of Baku բանկի դեպոզիտների գծով վարկանիշի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «նեգատիվի»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդուհանդերձ, Moody's-ը Bank of Baku-ի երկարաժամկետ օտարերկյա եւ տեղական արտարժույթում եղած դեպոզիտների գծով վարկանիշը պահպանել է B1 մակարդակի վրա:
Նշվում է, որ Ադրբեջանի հեղինակավոր բանկերից Bank of Baku-ի վարկանիշի նվազումը կապված է նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի՝ այս տարվա փետրվարին 35 տոկոսով արժեզրկվելու հետ: