Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ռուսաստանի յոթ խոշորագույն ֆինանսական ինստիտուտների վարկանիշները՝ ՌԴ-ի վարկային ռեյտինգը Baa1-ից մինչև Baa2 իջեցնելու վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո: Ցուցակի մեջ են մտել «Սբերբանկը», «Բանկ ՎՏԲ»-ն, «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», Հիպոթեկային բնակարանային վարկավորման գործակալությունը, «ՎնեշԷկոնոմբանկը», ինչպես նաև «Ալֆա-Բանկը»:
Այս հիմնարկությունների երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը բացասական է:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին, Moody’s գործակալությունը Ռուսաստանի վարկային ռեյտինգը Baa1-ից իջեցրել է մինչև Baa2: Երկրի վարկանիշի իջեցման պատճառների թվում գործակալությունը նշել է Ուկրաինայում ծավալվող ճգնաժամը, որն, իր հերթին, ներգործություն է ունենում ՌԴ-ի տնտեսության վրա պատժամիջոցների տեսքով, որոնք ներառում են սահմանափակումներ Ռուսաստանի խոշորագույն բանկերի և պաշտպանական ու էներգետիկական ճյուղերի մի շարք հանգուցային ձեռնարկությունների նկատմամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: