Moody's Interfax միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել Է Ռուսաստանի 11 տարածաշրջանների, չորս քաղաքների եւ երեք Էմիտենտների վարկանիշերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գործակալության մամուլի տեղեկագրում:

 

Մասնավորապես, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի վարկանիշներն Aaa-ից իջեցվել են մինչեւ Aa1՝ բացասական կանխատեսմամբ: Բացի դրանից, իջեցվել են Սամարայի, Բելգորոդի, Նիժնի Նովգորոդի եւ Վոլոգդայի մարզերի, Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի, Կրասնոդարի երկրամասի, Կոմիի Հանրապետության, Կրասնոյարսկի երկրամասի եւ Մորդովիայի Հանրապետության վարկանիշերը:

 

Փետրվարի 21-ին Moody's-ը Ռուսաստանի վարկային ռեյտինգը Baa3-ից իջեցրել Է մինչեւ Ba1 սպեկուլյատիվ մակարդակ: Կանխատեսումը՝ «բացասական»: Որպես հիմնական պատճառներ նշվում են երկրից կապիտալի արտահոսքը, շարունակվող ճգնաժամն Ուկրաինայում, նավթի գների անկումը եւ ռուբլու փոխարժեքի նվազումը: Փետրվարի 24-ին գործակալությունն իջեցրել Է Ռուսաստանի յոթ ֆինանսական ինստիտուտների վարկանիշները: