Հունիսի 23-24-ին Երևանում՝ «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ դրամաշնորհային մրցույթը հաղթած ՌՏՀ Պլեխանովի անվ. Երևանի մասնաճյուղի «Միդաս» թիմի աշխատանքի շնորհանդեսը։
Թիմը ցուցադրեց արհեստական բանականության և VR տեխնոլոգիաների օգնությամբ իրականացրած ծրագիրը։ Ցուցահանդեսի այցելուները ականատես եղան Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին 360 աստիճանի ինստալյացիայի և այցելեցին ռուսական հեքիաթներ VR սաղավարտի միջոցով:
Բացմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ՝ Աննա Դոնչենկոն Ռուսական տան փոխտնօրեն Վիկտորիա Դերիպասկոն, «Մոսկվայի տան» տնօրեն Հայկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք։
Մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը բարձր գնահատեց ուսանողների աշխատանքը և հույս հայտնեց, որ Մոսկվայի կառավարությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել ուսանողների գիտա-տեխնիկական, կրթական և մշակութային նախաձեռնություններին։