Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղը հրավիրում է  մասնակցելու ինֆորմատիկայի միջազգային առցանց օլիմպիադային՝  նվիրված Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի 115-ամյակին և Երևանի մասնաճյուղի 20-ամյակին:

Օլիմպիադայի կազմակերպիչներն են Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղը RecoursioAcademy կրթական առցանց հարթակի հետ միասին։

Օլիմպիադայի պաշտոնական կայքն է https://recoursio.org/olympiad/am/

Օլիմպիադան անցկացվում է «Ինֆորմատիկա» առարկայից թեսթերի լրացմամբ, որն անցկացվելու է 2021թ. դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը Երևանի ժամանակով (GMT+4) ժամը 18:00–ը: Մասնակցության գրանցումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով՝ https://go.recoursio.org/signup

Օլիմպիադային մասնակցությունը անվճար է: Օլիմպիադայի ավարտին մասնակիցները կստանան Օլիմպիադայի մասնակցի վկայական:

Օլիմպիադայի արդյունքներով որոշվում են 10 հաղթողները, մրցանակային ֆոնդը որոշում են օլիմպիադայի գործընկերները՝ Kaspersky Lab, Betanet, Երիտասարդ ծրագրավորողներ եւ այլն։ Խրախուսական նվերների կարժանանան նաև առաջին 150 ուսուցիչները, ում առնվազն երկու աշակերտները մասնակցություն կունենան օլիմպիադային։