Ուկրաինայի խորհրդարանը լիագումար նիստերի ընդմիջում Է հայտարարել մինչեւ մարտի 4-ը: Ավելի վաղ պատգամավորները որոշում Էին ընդունել առանց ընդմիջման աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի կարգավորվել ճգնաժամը:

 

Առանձին խորհրդարանականներ առաջարկում Էին, որ հաջորդ շաբաթ պատգամավորներն «աշխատեն ընտրատարածքներում եւ հանդիպումներ ունենան ընտրողների հետ»: Սակայն Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը խորհրդարանի կողմից նշանակվել Է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հայտարարել Է, որ «երկրում պահպանվում Է բարդ իրադրությունը, իսկ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում այն վտանգավոր Է»: Նա ընդգծել Է, որ խորհրդարանի որոշումները հարկավոր են նախարարների կաբինետի, Անվտանգության խորհրդի աշխատանքի համար:

 

Տուրչինովն առաջարկել Է նիստերի դահլիճում հավաքվել մարտի 4-ի կեսօրին, «իսկ այնուհետեւ՝ կախված իրավիճակից»: Պատգամավորները պաշտպանել են այդ որոշումը:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, այսօր խորհրդարանականներն ընդունել են «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի կարգավիճակի մասին» «Ուկրաինայի օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» № 1075 օրենքը, որը վերաբերում Է արտոնությունների վերացմանը: Սույն օրենքով խորհրդարանականները վերացրել են իրենց բոլոր արտոնությունները:

 

Գերագույն ռադան անդրադարձել Է նաեւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին: Նա Ռուսաստանից պահանջել Է դադարեցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն սպառնացող գործողությունները:

 

Ուկրաինայի խորհրդարանը դիմել Է Բուդապեշտի հուշագրի մասնակիցներին՝ կոչ անելով երաշխավորել երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ փաստաթղթի օգտին քվեարկել Է 230 պատգամավոր անհրաժեշտ 226-ի դեպքում:

 

Բուդապեշտի հուշագիրը միջազգային պայմանագիր Է, որը կնքվել Է 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի միջեւ, եւ վերաբերում Է Ուկրաինայի միջուկազերծ կարգավիճակին: