Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Կապլինը պնդում է, որ այսօր Գերագույն ռադայի փակ նիստին պատգամավորները կարող են քննարկել ներքին գործերի նախարարի պաշտոնից Արսեն Ավակովի և խորհրդարանի խոսնակի պաշտոնից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հրաժարականի հարցը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Կապլինը խոստովանել է, որ հասարակությունը դժգոհ է Ավակովի և Տուրչինովի գործողություններից:
«Ինչու է Գերագույն ռադայի նիստը փակ անցկացվում: Այն նպատակով, որ մարդիկ չլսեն Ավակովի և Տուրչինովի հասցեին ուղղված քննադատությունները: Մեզ պետք չէ Գերագույն ռադայի «վարող», մեզ պետք է երկրի նախագահ, ով կղեկավարի հակաահաբեկչական արշավը»,- ասել ասել է Կապլինը: