Ուկրաինայի Վոլինի և Ռովնոյի մարզերում սգո օրեր են հայտարարվել երկրի արևելքում այդ տարածաշրջաններից սերած զինածառայողների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին մայիսի 23-ին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:

 

Հինգշաբթի օրվա առավոտյան Դոնեցկի մարզի Վոլոնովախա բնակավայրի շրջանում ուկրաինացի ուժայինների ուղեփակոցի գնդակոծման հետևանքով 16 մարդ է զոհվել, 32-ը' հոսպիտալացվել հրազենային վերքերով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ անհանգստացած է հարձակումից:

 

Վոլինի մարզում սուգ է հայտարարվել մայիսի 23-ին և 24-ին, իսկ Ռովնոյի մարզում՝ մայիսի 23-ին, 24-ին և 25-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: