Ֆրանսիայում սուգ Է հայտարարվել Ալժիրում իսլամիստների ձեռքով ֆրանսիացի զբոսաշրջիկ Էրվե Գուրդելի զոհվելու կապակցությամբ: Երեք օրվա ընթացքում ազգային դրոշները կխոնարհվեն պետական բոլոր հիմնարկությունների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ալժիրում 55-ամյա Գուրդելի պատանդառման եւ մահապատժի վերաբերյալ լուրը իսկական ցնցում Էր Ֆրանսիայի հասարակայնության համար: Սգին միացել են նաեւ մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: