Սինգապուրում 7-օրյա ազգային սուգ է հայտարարված՝ երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է BBC-ն:

 

Հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 29-ին Սինգապուրի ազգային համալսարանի Մշակույթի կենտրոնում։ Թաղմանը կմասնակցեն երկրի նախագահ Թոնի Թան Կեն Յամը, խորհրդարանի անդամներ, երկրի նախարարների կաբինետը:

 

Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն մահացել է մարտի 22-ին, 91 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել Սինգապուրի քաղաքացիներին: