Եգիպտոսի նախագահը յոթօրյա ազգային սուգ է հայտարարել գլխատված 21 եգիպտացիների հիշատակին: Այս մասին հայտնել է news.tj-ն:

 

Նշվում է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները համացանցում տեղադրել են Լիբիայում առևանգված 21 եգիպտացիների մահապատժի տեսանյութ:

 

Նրանց սպանողներից մեկը հաղորդել էր, որ ԻՊ-ն ընդլայնում է իր գործողությունները Լիբիայի տարածքում: Նա սպառնացել է ծովից այն կողմ գտնվող քրիստոնյաներին:

 

Տեղի ունեցածից հետո Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսը իրավունք է վերապահում վրեժխնդիր լինել «Իսլամական պետություն» խմբավորումից՝ եգիպտացի քրիստոնյա ղպտիների սպանության համար: Նա համաքաղաքացիներին արգելել է այցելել Լիբիա, ինչպես նաև հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ՝ այնտեղ գտնվող եգիպտացիներին վերադարձնելու համար: