ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է մինչ հուլիսի 12-ը իջեցնել երկրի պետական դրոշները' ի նշան Դալասում սպանված 5 ոստիկանների հիշատակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է CNN-ը:

 

Հուլիսի 8-ի երեկոյան ԱՄՆ Թեքսաս նահանգի Դալաս քաղաքում փոխհրաձգության հետեւանքով զոհվել էր 5 ոստիկան, 7-ը ստացել էին վնասվածքներ, տուժել է մեկ քաղաքացի: Դեպքը պատահել էր զանգվածային բողոքի ակցիայի ընթացքում: Դալասում եւ այլ քաղաքներում ցույցերը սկսել են այն բանից հետո, երբ ոստիկանները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ' շաբաթվա ընթացքում առանց ակնհայտ պատճառի սպանելով երկու սեւամորթ ամերիկացու:

 

Դալասի իշխանությունները ենթադրում են, որ կասկածյալ Միկա Ջոնսոնը միայնակ է իրականացրել ոստիկանների դեմ հրաձգությունը:

 

Ավելի վաղ քաղաքային ոստիկանությունը ձերբակալել էր մի քանի կասկածյալների , որոնցից մեկը հարցաքաննության ժամանակ ասել էր, որ կզանցականար սպանել սպիտակ ոստիկաններին:

 

Դեպքի կապակցությամբ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը եւ Դոնալդ Թրամփը հայտարարել են նախընտրական քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնելու որոշման