Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան առջև կայացել է Ուկրաինայում սպանված լրագրողներ Օլես Բուզինայի և Օլգա Մորոզի հիշատակին նվիրված ակցիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ակցիայի մասնակիցները Կիևից պահանջել են այդ հանցագործությունների շուտափույթ հետաքննություն:
Ակցիայի անցկացման նպատակով փակվել է Լեոնտևի նրբանքցի այն հատվածը, որտեղ գտնվում է դեսպանության շենքը: Շենքի առջը տեղադրվել են սպանված լրագրողների նկարները: Ակցիայի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են եղել, որոնց ձեռքներին մեխակներ էին: Նրանցից որոշները պարզել են «Ուկրաինան սպանում է լավերին», «Բուզինա' հերոս», «Պահանջում ենք արդար հետաքննություն» և «Լրագրողներին սպանողները պետք է պատժվեն» գրառումներով պաստառներ:
Ընդդիմադիր լրագրող Օլես Բուզինան սպանվել է մարտի 16-ին, Կիևում' իր տան մոտ: Օլգա Մորոզի դին հայտնաբերվել է նրա բնակարանում, ապրիլի 15-ին: