Գլոբալ տնտեսության մեջ Facebook –ի ներդրումը, 2014 թվականի արդյունքներով, գնահատվել Է 227 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Deloitte & Touche կոնսալտինգային ընկերության հետազոտությունը, որն անցկացվել Է Facebook –ի պատվերով:

 

Փորձագետները վերլուծել են, թե Facebook –ի պրոդուկտները ինչպես են խթանել տնտեսության աճն ամբողջ աշխարհում: Ընդսմին հաշվի են առնվել ոչ միայն Facebook –ի եկամուտները, անցյալ տարվա առաջին երեք եռամսյակների արդյունքներով սոցիալական ցանցի հասույթը կազմել Է մոտավորապես 8,6 մլրդ դոլար, ինչը Էականորեն պակաս Է նշված գումարից:

 

Հետազոտությունը հաշվի Է առել Facebook –ում Էջերի աջակցությունից բիզնես-ընկերությունների ուղղակի եւ անուղղակի եկամուտները, Facebook –ի հարթակում շարժական հավելվածներից եւ խաղերից մշակողների եկամուտները, ինչպես նաեւ այն սարքերի եւ ինտերնետ-միացման ծառայությունների պահանջարկը, որը պայմանավորված Է Facebook-ով:

 

«Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ Facebook –ը խթանում Է գլոբալ տնտեսությունը՝ տրամադրելով նոր հնարավորություններ, միացնելով մարդկանց ու բիզնեսը, նվազեցնելով խոչընդոտները մարկետինգային ակտիվության համար եւ աջակցելով ինովացիաներին»,-գրում Է Deloitte & Touche-ի ներկայացուցիչ Ջոլիոն Բարքերը:

 

Վերլուծաբանների տվյալներով՝ 2014 թվականին Facebook –ն օգնել Է մոտավորապես 4,5 մլն աշխատատեղ ստեղծել ամբողջ աշխարհում:

Facebook –ի գլոբալ լսարանն ամսական ներառում Է ավելի քան 1,35 մլրդ օգտատեր: