Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունից 8 ամիս անց ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանն ամուսնացել է, գրում է «Հրապարակ»–ը։
Այս մասին կայքին ասել են գյուղի բնակիչներից` նշելով նաեւ, որ նա չի ապրում այն տանը, որտեղ սպանությունն է տեղի ունեցել, այլ ապրում է քրոջ տանը։
Պեմզաշենի վարչական ղեկավարը եւ դատարանում Սեւակ Մելիքսեթյանի ներկայացուցիչը ամուսնանալու լուրի վերաբերյալ ասացին, որ տեղյակ չեն։
«Հրապարակ»֊ը կապ հաստատեց Սեւակ Մելիքսեթյանի հետ, նա նշեց, որ այդ հարցին չի պատասխանում։
Ապա նշեց, որ այն տանը չի ապրում, որտեղ սպանությունն է տեղի ունեցել, սակայն դա իր տունն է, այնտեղ գնում֊գալիս է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։