Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հունվարի 18-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա սուրբ պատարագի ժամանակ հոգեհանգստյան պաշտոն կմատուցվի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հոգիների խաղաղության համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Վիրահայոց թեմի առաջնորդարանից:

 

Աղոթք կբարձրացվի նաև հրաշքով ողջ մնացած վիրավոր երեխայի շուտափույթ ապաքինման համար:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: