Գյումրիում շարունակվում են Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստերը: Մայիսի 6-ին կայանալիք դատական նիստի ընթացքում կհրապարկվեն փորձարարության տեսաձայնագրությունն ու լուսանկարները: Սա այն գործընթացն է, որի ընթացքում Պերմյակով ը ներկայացրել է Ավետիսյանների տանն իր գործողությունների մանրամասները: Ինչ վերաբերում է ապրիլի 29-ին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլին, նիստի ընթացքում հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Այս փուլի մեկնարկին Պերմյակովը հրաժարվեց ցուցմունքներ տալ, և այդ պատճառով դատարանը որոշեց լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:

 

Պերմյակովը հարցաքննվել է 17 անգամ՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս քննիչների կողմից: Չնայած Պերմյակովի տարբեր օրերի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ կային, սակայն, հիմնական հարցին՝ հանցագործության կատարման վերաբերյալ, պատասխանը նույն էր. ինչպես նախաքննական բոլոր ցուցմունքերում, այնպես էլ դատարանի դահլիճում Պերմյակովը պնդեց, որ սպանություն ինքն է կատարել ու դա արել է միայնակ:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին:

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին« և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրմա ն համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: