Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում երկշաբաթյա դադարից հետո այսօր կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ արտագնա դատական նիստը:
Դատաքննական փուլի շրջանակներում կհարցաքննվեն Պերմյակովի որոնողական, հայտնաբերման ու ձերբակալման գործընթացի հետ կապ ունեցող վկաները: Առայժմ ներգրավված է 16 վկա: Գործով այս վկանները հիմնականում սահմանապահ ջոկատից են: Սպասվում է, որ այս նիստի ժամանակ դեպքի մանրամասներն է ներկայացնելու նաև սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Մերզլիկինը: