Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 11-ին: Այս ընթացքում դատարան ներկայանալու համար կծանուցվի 2012 սահմանապահ ջոկատից դատակոչված վերջին վկան՝ Ռոմիկ Խաչատրյանը, ով ներկա պահին գտնվում է արձակուրդում: Դատարանի կողմից այս ընթացքում հստակեցվելու է նաև դատակոչվող մյուս վկաների՝ 102-րդ ռազմաբազայում Պերմյակովի ծառայակիցների, այդ թվում նաև Պերյակովի անմիջական հրամանատար՝ Նիկիշինի գտնվելու վայրը:

 

 

Դատարանն ըստ օրենքի կդիմի ռուսական կողմին՝ այդ 7 վկաների գտնվելու վայրն ու հասցեները պարզելու նպատակով,ապա կձեռնակեն համապատասխան միջոցառումներ՝ նրանց դատարան կանչելու ուղղությամբ: