Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացի նախապատրաստական նիստը կկայանա հունիսի 22-ին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Քրեական գործը հանձնվել է ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանի դատավոր Ալովսաթ Աբբասովը:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում: