Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը:
Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին, Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին։