Ժամը 15.00-ից Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում սկսվելու է Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։ Նա մեղադրվում է պետական բյուջեից, մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Այս պահին դատարանի շենքի մոտ են հավաքվել Սարգսյանի աջակիցները։