ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում Քարվաճառում դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական առաջին նիստը մեկնարկում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ'ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Թադևոսյանի վարույթում է գտնվում Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի դեմ քրեական գործն ըստ հետևյալ մեղադրանքների' ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 1-ին մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ' ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:
Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:
Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Ս արգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել:
Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են: