Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կրկին արտագնա նիստը կանցկացվի 102-րդ ռազմաբազայի տարածքում: Հաջորդ նիստի ժամանակ կշարունակվեն գործով այն վկաների հարցաքննությունները, ովքեր կապ ունեն Պերմյակովի որոնողական, հայտնաբերման ու ձերբակալման գործընթացի հետ:

 

 

Այս մասով առայժմ ներգրավված է 16 վկա, նրանցից փետրվարի 5-ին դատարանը հասցրեց հարցաքննել միայն 4-ին՝ Գյումրիում տեղակայված 2012 ջոկատի սպա, դեպքի պահին Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայել Խաչատրյանին, նույն ջոկատի կապավոր Գագիկ Խաչատրյանին, որոնողական շներ վարժեցնող Հրայր Մախսուդյանին և ուղեկալի պահակ, Երեզգավորս գյուղի բնակիչ Աշոտ Ալեքսանյանին:

 

 

Այս բոլոր վկաները ներկայացրեցին Պերմյակովի որոնողական աշխատանքների, նրա հայտնաբերման ձերբակալման մանրամասները:Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել:

 

 

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):

 

 

Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: