«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ 2 օր առաջ Մոսկվայում սպանված բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը ամռանը, «օրենքով գող» Անդիկի սպանության կազմակերպիչը լինելուց բացի, ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր' Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման գործում:
2014-ի հունվարին' Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, մեղադրյալի աթոռին հայտնվեց Իսրայել Սարգսյանն ու դատարանի որոշումով 25 տարի ազատազրկման դատապարտվեց:
Իսրայելն, ի դեպ, չհամաձայնելով այդ դատավճռի հետ, այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս քրգործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ 40-ամյա չեմպիոն Աշոտ Բոլյանը:
Հենց այդ օրերին են իրավապահները կասկածել, որ նա էլ մասնակից է Ա. Սաֆարյանի սպանությանը: «Ժողովուրդ» օրաթերթը ձեռք է բերել Բոլյանի ցուցմունքը, որտեղ նա ներկայացրել է, թե «ճանաչում է ամբաստանյալին, նա հանդիսանում է իր տղայի քավորը», եւ այլ մանրամասներ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում