Շեյխ Ռաշիդ բեն Մուհամեդ Էլ Մաքթումը' Դուբայի կառավարչի և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ էլ Մաքթումի ավագ որդին 34 տարեկանում մահացել է սրտի կաթվածից: Այս մասին հաղորդում է WAM լրատվական գործակալությունը:
Էմիրությունների իշխանությունները դեռևս չեն բարձրաձայնում կատարվածի մանրամասները: Դուբայում իշխող ընտանիքի անդամներից մեկի մահվան հետ կապված' ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել:
2008-ից 2010 թ. Շեյխ Ռաշիդը գլխավորում էր ԱՄԷ-ի օլիմպիական կոմիտեն: Դրանից հետո, նա չի զբաղեցրել պետական պաշտոններ և զբաղվել է բիզնեսով: 2010 թ. Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 1,9 մլրդ դոլար: