Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչության առնչությամբ 3-օրյա ազգային սուգ է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

 

Օլանդը հայտարարել է, որ երկրում անվտանգությունը հասցված է բարձրագույն մակարդակի: Ֆրանսիայի ժողովրդին արված իր ուղերձում նա նշել է, որ փարիզյան ահաբեկչություններն իրականացվել է «ահաբեկչական բանակի, «Իսլամական պետություն» խմբավորման, ջիհադական բանակի կողմից ընդդեմ Ֆրանսիայի, ընդդեմ այն արժեքների, որ պաշտպանվում են ողջ աշխարհում»: «Մենք անգութ ենք լինելու«Իսլամական պետություն» խմբավորման բարբարոսների դեմ: Ֆրանսիան ամեն ձևով պայքարելու է ցանկացած վայրում' թե’ երկրի ներսում, թե’ դրսում»,- ասել է Օլանդը' հավելելով, որ 127 մարդ է մահացել, նախագահի բնորոշմամբ, «պատերազմական գործողության» հետևանքով: