Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի և ավելի քան 2 հարյուր մարդու զոհվելու կապակցությամբ Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թուրքիայի վարչապետի աշխատակազմի արած հայտարարության մեջ նշվում է, որ մինչև վաղը հանրապետության տարածքում բոլոր դրոշները կիջեցվեն:
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի: Շուրջ 80 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ընդ որում նրանցից 20-ը փրկարար ծառայությունների աշխատակիցներ են: Փրկարարարական աշխատանքները դեռ շարունակվում են :