Սերբիայում մայիսի 21-ից մինչեւ 23-ը եռօրյա սուգ Է հայտարարվել ջրհեղեղի հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սերբիայի վարչապետ Ալեքսանդար Վուչիչը կառավարության՝ մայիսի 20-ին կայացած հատուկ նիստում: Վուչիչն այն կարծիքին Է, որ ջրհեղեղը «Սերբիային տասն անգամ ավելի ուժեղ Է հարվածել, քան տարածաշրջանի մյուս երկրներին»: Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ դա չի վերաբերի զոհերի թվին:

 

Զոհվածների ընդհանուր թվի վերաբերյալ տվյալներ դեռեւս չկան, սակայն հայտնի Է, որ միայն Օբրենովաց քաղաքում, որը մյուսներից ավելի Է տուժել տարերքի մոլեգնումից, հայտնաբերվել Է 14 զոհված: Ջրհեղեղի կապակցությամբ Սերբիայից արդեն տարհանվել Է ավելի քան 30 հազար մարդ, որոնցից 13,6 հազարից ավելին դուրս են բերվել Օբրենովաց քաղաքից:

 

Վուչիչի խոսքով՝ նյութական վնասը «հսկայական Է»: Ինչպես սպասվում Է, այն կգերազանցի երկրի ՀՆԱ-ի 0,64 տոկոսը, եւ ավերվածը վերականգնելու համար օգնություն կպահանջվի արտասահմանից: Դրա հետ մեկտեղ վարչապետը խոստացել Է, որ «մարդկանց կփոխհատուցեն նրանց բոլոր կորուստները»:

 

Մայիսի 15-ից երկրում արտակարգ դրություն Է սահմանվել: Ինչպես հայտարարել Է վարչապետը, այն չեղյալ հայտարարելու հարցը կքննարկի մայիսի 23-ից ոչ շուտ:

 

Հարեւան Բոսնիայում եւ Հերցեգովինայում մայիսի 20-ը սգո օր Է հեղեղման հետեւանքով զոհվածների հիշատակին: Շենքերին խոնարհված են պետական դրոշները, չեղյալ են հայտարարված բոլոր համերգային-ժամանցային միջոցառումները, փոփոխություններ են մտցված հեռուստատեսային ալիքների հաղորդումների ցանցում:

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ Բոսնիայում եւ Հերցեգովինայում հեղեղման զոհ Է դարձել առնվազն 17 մարդ, նրանց ինքնությունը պարզված չԷ: Եվս 7 քաղաքացի համարվում Է անհայտ կորած: Ըստ որում նշվում Է, որ զոհվածների իրական թիվը կարող Է շատ ավելի մեծ լինել, բայց այն հայտնի կլինի միայն այն բանից հետո, երբ ջուրն ամբողջովին հետ կքաշվի:

 

Ինչպես հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Զլատկո Լագումջիան, «այս տարերային աղետից վնասը զուգադրելի Է միայն պատերազմի հետ»: Հեղեղումների եւ սողանքների պատճառով այս կամ այն կերպ տուժել Է ավելի քան մեկ միլիոն մարդ՝ շուրջ 4 միլիոն բնակչությամբ պետության բնակիչների մեկ քառորդը:

 

Նրա խոսքով՝ ավելի քան 100 հազար բնակելի տուն քանդվել Է կամ դարձել ոչ պիտանի բնակության համար, ոչնչացված են առնվազն 230 դպրոց եւ բուժհիմնարկություն: «Սողանքները բառացիորեն կլանել են մի քանի տասնյակ բնակավայրեր, ավտոմոբիլային ճանապարհների եւ երկաթուղիների հատվածներ»,- ասել Է Լագումջիան: Նա հավելել Է, որ առայժմ «դժվար Է կանխատեսել», թե որքան երկար կտեւեն վերականգնողական աշխատանքները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: