Մալավիի նախագահ Փիտեր Մութարիքան Հարավային Աֆրիկայի այս երկրի տարածքի մեկ երրորդն աղետի գոտի Է հայտարարել այն բանից հետո, երբ տեղատարափ անձրեւներն անօթեւան են թողել 45 հազար մարդու: Հեղեղումից զոհվել Է 48 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է արտակարգ իրավիճակների կենտրոնը:
Զոհվածների մեծ մասը բնակվում Էր Մանգոչի հարավային շրջանում՝ երկրի գործարար մայրաքաղաք Բլանաթայրից 100 կիլոմետր հեռավորության վրա:
ՏԱՍՍ-ը նշում Է, որ հարեւան Մոզամբիկում հեղեղումից զոհվել Է առնվազն երեք հոգի, հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները: Կառավարության տվյալներով՝ երկրի հյուսիսի եւ կենտրոնական մասի արտակարգ դրության գոտում Է հայտնվել 100 հազար մարդ: Զամբեզիա կենտրոնական նահանգի միայն Մոկուբա քաղաքում 15 հազար մարդ կորցրել Է իր տունը: 18 երեխաներ համարվում են անհայտ կորած: Լիկունգո գետի վարարումը խոշորագույնն Է համարվում 1971 թվականից ի վեր:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ անձրեւները դեռ կշարունակվեն: