ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային մասը, որտեղ բնական հրդեհներ են մոլեգնում, տարերային աղետի գոտի է հայտարարված: Այդ որոշումը թույլ է տալիս նահանգի իշխանություններին արտակարգ օգնության խնդրանքով դիմել համերկրային կառավարությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Խոսքը վերաբերում է Լեյքի օկրուգին, որը գտնվում է Սան Ֆրանցիսկո քաղաքից 150 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Այնտեղ հրդեհներն սկսվել են սեպտեմբերի 12-ին: Այդ ժամանակվանից կրակը ոչնչացրել է առնվազն 1200 տուն եւ շինություն: Տարերային աղետի հետեւանքներից զոհվել է նահանգի երեք բնակիչ: Եվս երեքի զոհվելն առայժմ հաստատված չէ: Անհետ կորած է համարվում 15 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: