ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով վթարային ծառայությունները շուրջ 400 տների բնակիչների հանձնարարել են տարհանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Հրդեհն սկսել Է բնակելի գոտիներին մոտենալ Սանտա Բարբարայի օկրուգի ափերի մոտ: Տարհանվում են 400 բնակելի տների եւ առեւտրային շենքերի բնակիչները»,-ասված Է Սանտա Բարբարայի օկրուգի շերիֆի գրասենյակի հաղորդագրության մեջ:

 

Պարտադիր տարհանումը տարածվում Է Էլ Կապիտան Կանիոնի, Էլ Կապիտան Ռանչի, Էլ Կապիտան Սթեյթ Բիչի, Ռեֆուգիո Սթեյթ Բիչի, Ռեֆուգիո Կանիոնի, Վենանդիտո Կանիոնի եւ Լաս Ֆլորես Կանիոնի վրա:

 

Ոստիկանությունում նշել են, որ ապաստանի կարիք ունեցողների համար գործում Է Կարմիր խաչի ամերիկյան բաժանմունքի կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: