Ավստրալիայի Մելբուռն քաղաքի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցված են բոլոր թռիչքները եւ տարհանվել Է անձնակազմը ավիադիսպետչերների աշտարակից, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես հայտնել Է Ավստրալիայի ազգային ավիածառայության պաշտոնական ներկայացուցիչը, այդ միջոցները ձեռնարկվել են Մելբուռնից հյուսիս մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Ուժգին քամին օդանավակայանի տարածքը ծածկել Է ծխի հսկայական ամպով, ինչը անհնարին Է դարձրել ավիակարգավարների բնականոն աշխատանքը:

 

Վիկտորիայի նահանգը, որտեղ գտնվում Է Մելբուռնը, 150-ից ավելի հրդեհներ են մոլեգնում, ընդ որում դրանցից 19-ն անկառավարելի են: Կրակն արդեն ոչնչացրել Է տասնյակ տներ եւ 280 հազար հեկտար անտառ: