Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել Է անտառային հրդեհների պատճառով նահանգի տարածքում արտակարգ իրադրության ռեժիմ սահմանելու մասին: Ինչպես հաղորդել Է KTLA հեռուստաալիքը, Կալիֆոռնիայում այժմ գործում են 14 հրդեհներ, որոնք առայժմ չի հաջողվում մարել հաստատված շոգի եւ ռեկորդային երաշտի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
Կրակի դեմ պայքարի են նետվել երկու հազար հրշեջներ, գործի Է դրված ավիացիան, այդ թվում՝ ռազմական: Սակայն, Բրաունի տվյալներով՝ ուժերը տակավին բավական չեն, ուստիեւ մարման աշխատանքներում կներգրավվեն լրացուցիչ ստորաբաժանումներ այլ նահանգներից: Կալիֆոռնիայից արդեն տարահանվել Է մի քանի հազար մարդ, ներառյալ չորս քաղաքների բնակիչներ, կրակն սպառնում Է 300 բնակելի տների: Փրկարարները հաղորդել են, որ բռնկման ընդհանուր մակերեսը գերազանցում Է 140 քառակուսի կիլոմետրը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: