Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է' պայթուցիկ սարքի տեղադրման մասին տեղեկատվություն ստանալու պատճառով: Այդ մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել է ՌԴ ներքին գործերի նախարարության տրանսպորտի հյուսիս-արևմտյան վարչության մամուլի ծառայությունը: Մամուլի ծառայությունից պատմել են, որ այսօր տեղի ժամանակով 14:10-ին ահազանգ է ստացվել «Պուլկովոյի» կենտրոնական ուղևորափոխադրումների տերմինալում պայթուցիկ սարքի առկայության մասին: Անհապաղ դեպքի վայր են ժամանել տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները, տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ:
Ներկա դրությամբ անցկացվում են տերմինալի փորձաքննության աշխատանքներ, բոլոր ուղևորներն ու աշխատակիցներն էվակուացվել են: Չվերթերի իրականացումը դադարեցվել է: