Եգիպտական EgyptAir ավիաընկերության 737 չվերթի ինքնաթիռի թռիչքը դադարեցվել է հունվարի 28-ին Եգիպտոսի մայրաքաղաքային միջազգային օդանավակայանում, քանի որ հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ օդանավի տախտակամածում ռումբ կա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»:

 

 

Ինչպես հաղորդում են օդանավակայանի աղբյուրները, հաղորդագրությունն ստացվել է արտասահմանյան դեսպանատներից մեկից էլեկտրոնայի փոստի միջոցով, որտեղ սպառնացել են պայթեցնել Ստամբուլ թռչող ինքնաթիռը:

 

 

Օդանավակայաին անվտանգությունը ինքնաթիռի թռիչքից րոպեներ առաջ կանգնեցրել է ինքնաթիռը:

 

 

Այս պահին ինքնաթիռը գտնվում է պահեստային գոտում և ստուգվում է անվտանգության փորձագետների կողմից: