Ռուսաստանում ուղևորներից մեկի բեռում պայթուցիկ սարքի մասին զանգից հետո տարհանվել են Տոմսկ–Մոսկվա գնացքի ուղևորները։

 

Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են տարածաշրջանի իրավապահ մարմինները, զանգահարողը կին էր, ով հայտնել է ուղևորների բեռում պայթուցիկի մասին։

 

Այժմ կայարանում ու գնացքում զննում է անցկացվում։