ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 15-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը:

 

Փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվել է մոտ 60 աշխատակցի տարհանում, այնուհետև ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցների հետ համատեղ զննվել է տարածքը, ինչի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: