Այսօր ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։

Ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ նման բովանդակությամբ ահազանգ են ստացել, այս պահին ստուգվում է ահազանգը։

«Այս պահին ավելի բան չենք կարող ասել»,- նշեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են: Տարածքը պարեկները սահմանազատել են