ԱԻՆ քարտուղարությանը էլեկտրոնային նամակով հաղորդագրություն է փոխանցվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց ԱԻՆ մամլո խոսնակ Հակ Կոստանյանը:
«Այս պահին բոլոր կայարաններում դադարեցվել է մետրոյի աշխատանքները, տեղում կինեոլոգիական և սակրավորական խմբեր են աշխատում, նույն իրավիճակը Զվարթնոց օդանավակայանում է, բայց այնտեղ տարհանում չի իրականացվել»,- մանրամասնեց նա: