Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության դեպի Հայաստան իրականացվող չվերթների դադարեցմանը հանգեցրած խնդիրը լուծված է: Այս մասին ասացին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Մենք արդեն իսկ խոսել ենք ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ, և մեզ ասացին, որ խնդիրը լուծված է: Այսօր հանդիպում ենք կազմակերպել «Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրին կոմիտեից:

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էինք, ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտարարել էր ՌԴ-ից դեպի Գյումրի ձմեռային սեզոնին «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների դադարեցման մասին։ Ռուսական ընկերությունն իր այդ որոշումը պատճառաբանել է «Շիրակ» օդանավակայանում վառելանյութի պարբերաբար թերլիցքավորմամբ: